Բավ է պառակտվել
10-05-2014 13:08

Այսօր զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Ամեն տարի մայիսի երկրորդ շաբաթ օրը համարվում է զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի այդ օրը մայիսի 10-ն է: Օրը նշվում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ:Զարկերակային հիպերտոնիայով, այսինքն բարձր զարկերակային ճնշումով, տառապում է աշխարհում ամեն երրորդ չափահաս մարդը: Հայաստանում այն նույնպես լայն տարածում ունի. ինչպես վերջերս լրագրողներին հայտնել է Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը՝ Հայաստանում չափահասների 30% , իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց 70%-ը տառապում է հիպերտոնիայով: Բացի այդ, շատ մարդիկ անգամ չգիտեն, որ իրենց ճնշումը բարձր է, և այն իրենից մեծ վտանգ է ներկայացնում: