29-08-2016 10:10

Քաղցկեղի վարակիչ տեսակ. առեղծվածը բացահայտված է

Գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես և որքանով է Էպշտեյն-Բարրի վիրուսը (հարպեսի չորրորդ տեսակը) ազդում քաղցկեղի զարգացման վրա (Բերկիտի լիմֆոմաներ):

Ռոզմարի Ռոչֆորդը (Rosemary Rochford) և նրա գործընկերները աշխատել են Քենիայի Վիկտորիա լճի մոտ գտնվող Քիսումու քաղաքում: Բացի այդ, երկու վերը նշված հիվանդություններից, քաղաքը առանձնանում է մալարիայի վարակի հաճախականությամբ (չափահաս բնակչության մինչև 28 տոկոսը): Հետազոտողները պարզել են, որ հղիության ընթացքում մալարիայով հիվանդ մայրերից ծնված երեխաներն առավել հակված են Բերկիտի լիմֆոմայով հիվանդանալուն:

«Մարդկանց մեծ մասի օրգանիզում Էպշտեյն-Բարրի վիրուսը պասիվ վիճակում է: Ոչ ոք չգիտի, վարակվել է դրանով թե ոչ: Սակայն, մալարիայով վարակված հղի կանանց մոտ վիրուսն ակտիվանում է, և վարակում շատ բջիջներ` այդ թվում երեխայի մարմնի: Որպես հետևանք, նորածնի իմունային համակարգը  «սովորում» է վիրուսին, որն, ի վերջո լիմֆոմայի նախահակում է առաջացնում», - ասում է Ռոչֆորդը:

Գիտնականները նշում են, որ Աֆրիկայի որոշ մասերում, քաղցկեղի դեպքերի մեծ մասը պայմանավորված են վիրուսային վարակներով: Սակայն, զարգացած երկրներում, քաղցկեղը շարունակում է ավելի շատ կապված մնալ ծխախոտի և ալկոհոլի օգտագործման հետ: