Բավ է պառակտվել
12-10-2013 14:31

ԱՀԿ-ը կոչ է արել հրաժարվել սնդիկային ջերմաչափերից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում մինչև 2020թ. լիովին հրաժարվել սնդիկային ջերմաչափերի արտադրությունից, գրված է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ:

Սնդիկը քիմիական այն տասը տարրերից մեկն է, որոնք առավել շատ են մտահոգում բժիշկներին, նշել է ԱՀԿ-ի ղեկավար Մարգարետ Չանը:

Համաձայն Մինամատի կոնվենցիայի, որը կարգավորում է սնդիկի կիրառությունն աշխարհում ՝ բժշկական սարքերում սնդիկի կիրառումը թույլատրելի է մինչև 2030թ.: