Բավ է պառակտվել
06-06-2015 14:20

Հայկական գյուղերից մեկում թութը թունավորման պատճառ է դարձել

Թութը զանգվածային թունավորման պատճառ է դարձել Վահան գյուղում, որը գտնվում է Հայաստանի Հարավում(մոտ 125 կմ Երևանից): Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Վերջին տվյալներով գյուղի մոտակա քաղաքի՝ Ճամբարակի բժշկական կենտրոն են տեղափոխվել 25 մարդ, որոնց թվում կա 4-14 տարեկան յոթ երեխա:
Բոլորի մոտ եղել են միևնույն ախտանիշները՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ընդհանուր թուլություն, իսկ որոշ հիվանդների մոտ նաև բարձր ջերմություն: Առողջապահության նախարարության տվյալներով 6 հիվանդ, այդ թվում 1 երեխա ստանալով անհրաժեշտ բուժօգնություն վերադարձել են տուն:
19 մարդ հոսպիտալացվել է: Նրանցից յոթի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար իրականացվել են լաբորատոր փորձաքննություններ, պրոֆիլակտիկ և հակահամաճարակային միջոցառումներ. «Պարզվեց, որ բոլոր հիվանդները թութ են կերել, որը ձեռք են բերել միևնույն վաճառողից»,-նշվում է  Առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Ներկա պահին բժիշկները իրականացնում են տնային այցելություններ՝ թունավորման հնարավոր դեպքերը արագ հայտնաբերելու համար: