Բավ է պառակտվել
11-07-2014 14:35

Հետևել անձնական հիգինեային, օգտագործել մաքուր սնունդ. խորհուրդներ վարակից խուսափելու համար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անրադառնալով ամռային խորհուրդներին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի նշեց. «Խորհուրդ եմ տալիս ժամը 12:00-ից 18:00-ը խուսափել արևի ճառագայթներից, կրել գլխարկներ և արևային ակնոցներ, հագնել բնական գործվածքներ և բաց գույնի հագուստ, խմել մինչև 1 ու կես լիտր հեղուկ»: Նունե Բակունցը նաև նկատեց, որ այս շրջանում մեծ է սուր աղիքային վարակի վտանգը և հորդորեց ուշադիր հետևել ինչպես անձնական հիգինեային, այնպես էլ օգտագործել միայն մաքուր սնունդ: