Բավ է պառակտվել
03-10-2016 16:24

Մեծահասակ մարդուն առաջին անգամ բուժել են ՄԻԱՎ–ից

Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների, ինչպես նաև Լոնդոնի Համալսարանայան և Թագավորական քոլեջների բժիշկները հայտնել են մեծահասակ մարդուն ՄԻԱՎ–ից բուժելու առաջին դեպքի մասին։

 ՄԻԱՎ–ից բուժվել է 44-ամյա մի բրիտանացի: Նա 50 մարդկանցից առաջինն է, որ հաջող անցել է հատուկ հակավարակիչ թերապիա: Գիտնականների խոսքով, նոր մեթոդիկան թույլ է տալիս հետևել և ոչնչացնել ՄԻԱՎ-ը ողջ օգանիզմում, այլ ոչ միայն այն հատվածներում, որտեղ այն առավել ակտիվ է: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, թերապիայից հետո արյան մեջ վիրուսի պարունակությունը այնքան քիչ է, որ հանգեցրել է անալիզների բացասական արդյունքի:

Ստանդարտ հակառետրովիրուսային թերապիան ճնշում է ակտիվ վարակված բջիջները, սակայն չի դիպչում մյուս վարակված T-լիմֆոցիտներին: Դա նշանակում է, որ այժմ գոյություն ունեցող դեղորայքը կարող է վերահսկել ՄԻԱՎ վարակի ակտիվությունը, սակայն չի բուժում հիվանդությունից: Գիտնականները նշում են, որ իրենց առաջարկված թերապիան դեռ փորձարկման փուլում է և նախատեսված չէ լայնածավալ կլինիկական ներդրման համար:

2014 թ.-ին, ԱՀԿ տվյալներով, աշխարհում մոտ 37 մլն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով, իսկ 34 մլն-ը մահացել են հիվանդության հետ կապված հետևանքներից: Այս պահի դրությամբ, տարեկան այդ վիրուսից մահանում էր շուրջ 1,5 մլն մարդ և շուրջ 2,2 մլն-ը դառնում էին վիրուսակիր: Հակավիրուսային թերապիա ստանում են հիվանդների կեսից պակասը։

2014 թ.-ին Ռուսաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի ավելի քան 92 հազար նոր դեպք, ինչը 12 տոկոսով ավելի բարձր է, քան 2013 թ.-ին: 2015 թ.-ի հոկտեմբերին ՌԴ ԱՆ նախարար Վերոնիկա Սնվորցովան հայտարարել է, որ 2020 թ.-ին Ռուսաստանում ՄԻԱՎ-ի էպիդեմիան կարող է վերահսկողությունից դուրս գալ:


Մարդու իմունադիֆիցիտիային վիրուսն առաջացնում է դանդաղ զարգացող հիվանդություն, որը խոցում է իմունային հանակարգը, ինչի հետևանքով օրգանիզմն այլևս չի կարողանում պայքարել մարդու համար անվնաս վարակներից։ Այս պահի դրությամբ հիվանդությունն անբուժելի է համարվում, սակայն ժամանակակից հակավիրուսային դեղորայքը թույլ է տալիս նվազագույնի հասցնել ՄԻԱՎ-ի զարգամումը, որի վերջնական և անդառնալի փուլը ՁԻԱՀ-ն է: