Բավ է պառակտվել
11-09-2014 08:57

Վրաստանում «Էբոլա» տենդի բացահայտման համար, շուրջ 60 մարդ գտնվում է վերահսկողության տակ

Վրաստանում «Էբոլա» տենդի բացահայտման համար հսկողության տակ է գտնվում 57 մարդ, ովքեր շուրջ մեկ ամիս առաջ են ժամանել Վրաստան, գրում է  Новости-Грузия-ն: Այս մասին գերծակլությանը տեղեկացրել է  Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի փոխղեկավար Պատա Իմնաձեն:  Վերջերս Վրաստանում վերահսկողության տակ է գտնվել 62 մարդ, այդ թվում՝ Վրաստանի մեկ քաղաքացի: Ինկուբացիոն շրջանի ավարտին (21 օր) նրանցից 5-ի մոտ «Էբոլա» վիրուս չի հայտնաբերվել: «Ներկա պահին հսկողության տակ են գտնվում 57 մարդ, ովքեր հիմնականում ուսանողներ են Նիգերիայից: 170 մլն բնակչություն ունեցող Նիգերիայում «Էբոլա» վիրուսի միայն 22 դեպք է գրանցվել», - ասել է Իմնաձեն: Նրա խոսքով` ներկա պահին Վրաստանում վիրուսով տառապող հիվանդ չկա:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն` Արևմտյան Աֆրիկայում «Էբոլա» տենդից մահացած մարդկանց թիվը հասել է 2296-ի: Հիվանդությամբ տառապում է 4293 մարդ: Ինչպես նշում են մասնագետները` սա պատմության մեջ վիրուսի ամենամասշտաբային բռնկումն է: