Բավ է պառակտվել
12-05-2016 12:44

Աշխարհի քաղաքներում ապրող մարդկանց ավելի քան 80%-ը աղտոտված օդ է շնչում

Աշխարհի քաղաքներում ապրող մարդկանց ավելի քան 80%-ը աղտոտված օդ է շնչում: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Այս խնդրի առաջ են կանգնած աշխարհի երկրների մեծ մասի բնակիչները, բայց առանձնակի սուր է խնդիրն աղքատ պետություններում:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ցածր և միջին եկամտով երկրների 100.000-ից ավելի բնակչությամբ քաղաքների 98%-ը չի համապատասխանում օդի որակի հարցում կազմակերպության չափանիշներին: Բարձր եկամուտ ունեցող երկրներում այդպիսի քաղաքները կազմում են 56%:

Աշխարհի ամենաաղտոտված քաղաքների թվում են Դելին, Կահիրեն, Դաքքան: Ասիայի հարավարևելյան երկրներում և Միջերկրական ծովի արևելյան մերձափնյա տարածքում օդի աղտոտվածության մակարդակն աճում է: Եվրոպայում և ԱՄՆ-ում օդը քաղաքներում բարելավվում է: