Բավ է պառակտվել
08-03-2016 10:07

Կնոջ արտաքինն արողջության հայելին է.գինեկոլոգ

Ցանկացած գեղեցկություն ու երջանկություն թերի է առանց առողջության: Երբ կնոջը աղթում ենք կանացի երջանկություն առջանային ակնարկում ենք առողջություն: Gisher.news-ն ևս կարևորում է կանաց առողջությունն ու գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանի հետ զրուցել է առողջ գեղեցկության մասին. «Երբեք պետք չէ անտեսել ոչ մի գանգատ և հետաձգել բժիշկ-գինեկոլոգի խորհրդատվությունը: Անհարժեշտ է հետևել ապրելակերպին, սննդակարգին և ֆիզիկական չափավոր ակտիվությանը»: Բժշկուհին վստահեցրեց, որ բոլոր տարիքային խմբերը խոցելի են, և ունեն իրենց բնորոշ պաթոլոգիաներ, կախված ժառանգական ֆակտորներից, ապրելակերպից և կնոջ վերաբերմունքից իր իսկ սեփական առողջությանը, տարած միջամտություններին: «Կյանքի տարբեր փուլերում ավելի մեծանում է հակվածությունը այս կամ այն պաթոլոգիայի հանդեպ: Առանձնացնեմ հաճախ հանդիպող հիվանդությունները և վիճակները, դրանք են՝ կոլպիտները, արգանդի պարանոցի էռոզիաներն ու արգանդի միոմաները»,-մանարամսնեց Տաթևիկ Ղորուղչյանն ու ուշադրություն հրավիրեց այն բոլոր ախտանիշներին, որոնց դեպքում առանց ժամանակ կորցնելու պետք է դիմել բժշկի. «Արժանի ոն ուշադրույան դաշտանային ցիկլի խախտումները, առատ դաշտանային ցիկլը, արյունային արտադրություն դաշտանային ցիկլից դուրս կամ սեռական հարաբերությունից հետո, կլիմակտերիկ շրջանում արյունային արտադրությունը, ցավերը որովայինի ստորին հատվածում կամ գոտկային շրջանում, արտադրություն սեռական օրգաններից, մազակալումը, մարմնի քաշի ավելացումը, հաճախամիզություն և այլն»: Բժիշկ-գինեկելոգը հորորեց տարին մեկ անգամ պարտադիր անցնել պրոֆիլակտիկ բուժզննում: «Ոորոշ գինեկոլոգիական հիվանդություններ ընթանում են առանց ախտանիշի, հետևաբար կինը չի ունենում գանգատ, արդյունքում չի դիմում բժշկի և պաթոլոգիան ագռեսիվանում է: Սա է պատճառը, որ խորհուրդ ենք տալիս դիմել բժշկի մինչ ախտանիշի երևան գալը»,-ընդգծեց մանսնագետն ու ավելցրեց, որ կնոջ գեղեցկությունը, տրամադրությունը հոգեհուզական վիճակը ուղիղ կապի մեջ են արողջությունից: «Մարմնի քաշը, կառուցվածքը, մաշկի գույնը, մազերը, եղունգները այս ամենը պայմանավրվում է հորմոնալ ֆոնի և կանացի արողջությամբ: Կարելի է վստահ ասել որ կնոջ արտաքինն արողջության հայելին է»,-եզրափակեց Տաթևիկ Ղորուխչյանը:

Տաթև Առաքելյան