Բավ է պառակտվել
04-02-2015 14:22

Մեծ Բրիտանիան կսկսի արտադրել գենետիկորեն մոդիֆիկացված երեխաների

Երեքշաբթի՝ փետրվարի 3-ին, Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել արհեստական բեղմնավորման ժամանակ երեք մարդկանց գեներ օգտագործելու առաջարկին: Այս տեխնոլոգիան մշակվել է մայրերից ժառանգական հիվանդություններից խուսափելու համար: Օրինագծի օգտին քվեարկել են 382 պատգամավոր, 128 պատգամավոր դեմ է հանդես եկել: Այժմ օրինագծին պետք է հավանություն տա Լորդերի պալատը մինչև այն կվերածվի օրենքի: Եթե այդ տեղի ունենա, Մեծ Բրիտանիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ մարդկային սաղմերը գենետիկորեն մդիֆիկացված են լինելու: Մայրերից փոխանցվող ժառանգական հիվանդություններից խուսափելու համար հայտնաբերված այդ վիճահարույց մեթոդը ենթադրում է մարդկային ձվաբջջի կամ սաղմի փոփոխություն մոր մարմնում այն տեղադրելուց առաջ: Ներկայում բրիտանական օրենքը արգելում է մոդիֆիկացումը, իսկ քննադատները պնդում են, որայդ փորձը կարող է հանգեցնել «դիզայներական փոքրիկների» ստեղծմանը, և որ այդ գիտական սահմանների հիմնահատակ հատում է, քանի որ տվյալ փոփոխությունները կփոխանցվեն «արհեստական» երեխաների ապագա սերունդներին: «Խոսքը առողջական ծանր ռիսկերից երեխաների պաշտպանության մասին է ոչ պիտանի մեթոդների պատճառով և «դիզայներական փոքրիկներով» հագեցված ապագայից բոլորի պաշտպանության մասին, որը կհաջորդի այդ ամենին», - հայտարարել է Human Genetics Alert կազմակերպության տնօրեն Դևիդ Քինգը: Այդ մեթոդը ենթադրում է ԴՆԹ-ի հեռացում ձվաբջջից և վերջինիս տեղափոխումը դոնորի ձվաբջիջ, որի ԴՆԹ-ն նույնպես հեռացված կլինի: Արդյունքում սաղմը կունենա իր ծնողների ԴՆԹ միջուկը, սակայն օժտված կլինի նաև դոնորի մտոհոնդրիալ ԴՆԹ-ով: Գիտնականները ասում են, որ դոնորի ձվաբջջի ԴՆԹ-ն կազմում է ստացվող սաղմի 1%-ը: