Բավ է պառակտվել
24-09-2013 07:03

Հայտնաբերվել է գրիպով վարակման ևս մեկ մեխանիզմ

Գիտնականները հայտնաբերել են գրիպով վարակման ևս մեկ մեխանիզմ: Հետազոտության մասին հրապարակվել է Journal of Virology գիտական ամսագրում:

Վիրուսում առկա է ֆերմենտների երկու խումբ՝ հեմագլյուտինին, որը վիրուսին օգնում է հայտնվել բջջում ու վարակել այն, և նեյրամինիդազա, որն օգնում վիրուսին«փախչել» բջջից:

Գիտնականները պարզել են, որ գրիպի որոշ շտամներում բջիջների վարակմանը մասնակցում է նաև նեյրամինիդազան, մինչդեռ բոլոր հիմնական դեղամիջոցներն ուղղված են հեմագլյուտինինի դեմ:

Ըստ գիտնականների՝ միաժամանակ երկու ֆերմենտների դեմ ուղղված դեղամիջոցի պատրաստումը կօգնի ստեղծել գրիպը կանխելու նոր մեխանիզմներ: