Բավ է պառակտվել
22-07-2015 08:34

Գիտնականները ստեղծել են կուրությունը բուժող բիոնիկական աչք

Բրիտանացի գիտնականներին հաջողվել է ստեղծել բացառիկ բիոնիկական աչք, որն ունակ է բուժել կուրությունն ու վերականգնել հիվանդի տեսողությունը:Աչքն արդեն գտել է իր առաջին տիրոջը: Ութսունամյա Ռեյ Ֆլինը դարձել է աշխարհում առաջին մարդը, ում տեսողությունը վերականգնվել է հեղափոխական գյուտի շնորհիվ: Չորս ժամ տևողությամբ վիրահատությունն անցկացվել է Մանչեսթր քաղաքում: Մասնագետների խոսքերով, թեև իրենց ստեղծած բիոնիկական աչքի ներդրումը բավական թանկ արժե (125.000 դոլար), այնուհանդերձ այդ տեխնոլոգիայի կիրառումը կօգնի հարյուր հազարավոր մարդկանց: