Բավ է պառակտվել
22-01-2016 14:57

Սանկտ Պետերբուրգում գրիպի համաճարակ է. հիվանդների 60 տոկոսի մոտ խոզի գրիպ է գրանցվել

Սանկտ Պետերբուրգում (ՌԴ) գրիպի համաճարակ է հայտարարվել։ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության տվյալներով՝ քաղաքում հիվանդությունների թիվը համաճարակի մակարդակի է հասել։

Համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է տարածաշրջանային վարչության կայքում։
Հաղորդվում է, որ գրիպի բարդացումից Պետերբուրգում 15 մարդ է մահացել։ Աղբյուրը նշել է, որ նրանք մահացել են գրիպի տարբեր տեսակներից։ Երկու դեպքում մահվան պատճառը կհստակեցվի լաբորատոր քննությունից հետո։
Սուր շնչառական վարակների թվում գրիպով հիվանդները կազմում են ընդհանուր թվի 80 տոկոսը։ Հիվանդների հիմնական խմբում 3-6 տարեկան երեխաներ են։
Ընդհանուր առմամբ՝ հիվանդների 60 տոկոսը վարակված են H1N1 վիրուսով՝ խոզի գրիպով։
Քաղաքի ոչ մի կրթական հաստատությունում դասերը չեն դադարեցվել։ Ուսումնական հաստատություններն անհրաժեշտության դեպքում կարող են ինքնուրույն կարանտին հայտարարել։