Բավ է պառակտվել
21-11-2016 11:14

Սանկտ Պետերբուրգում 4-ամյա հայուհին 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել

Սանկտ Պետերբուրգում 4-ամյա աղջիկը եռացրած ջրով լի թեյնիկն իր վրա է շրջել:

Նախնական տեղեկություններով՝ երեխան խոհանոցում քաշել է էլեկտրական թեյնիկի հոսանքի լարը, ինչի հետեւանքով եռացրած ջուրը թափվել է փոքրիկի գլխին եւ ձեռքերին: Աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի 21% եւ պարանոցի ու ձեռքերի 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով:

Հայաստանից ընտանիքը վարձակալում է բնակարանը: Դեպքի առիթով ստուգումներ են անցկացվում: