Բավ է պառակտվել
20-01-2016 15:06

Ռուսաստանում գրանցվել է խոզի գրիպից մահվան 27 դեպք

Ռուսաստանում հունվարի 18-ի դրությամբ գրանցվել է խոզի գրիպից մահվան 27 դեպք։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի առողջապահության նախարարությունից: Նախորդ տարվա վերջից ՌԴ տարբեր շրջաններում գրանցվել են խոզի գրիպով հիվանդացության մի քանի տասնյակ դեպքեր։ «Ամենամեծ թիվը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում, Օրենբուրգում, Դոնի Ռոստովում, սկսվեց Վոլգոգրադից»,- ասել է առողջապահության փոխնախարարը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանում ավելանում է գրիպով հիվանդացությունների թիվը, որոնց հիմնական մասն А(H1N1) տեսակն է՝ այսպես կոչված՝ խոզի գրիպը: Այդ մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան: Պաշտոնյայի տվյալներով՝ այդ վիրուսին բնորոշ է ծանր ընթացքը, խոցում է ռիսկային խմբերին, որոնց դեպքում բարդություններ են գրանցվում: «Դա ստիպում է մեր պլանները բավականաչափ արագ իրագործել։ Հունվարի առաջին տասնօրյակի վերջից բոլոր սուբյեկտներում ուժեղացված են սանիտարա-կարանտինային կետերը: Մենք աշխատում ենք տեղեկացնել բնակչությանը»,-ասել է Պոպովան: