Բավ է պառակտվել
05-08-2015 11:39

Հայաստանում գրանցվել է Սիբիրյան խոցով վարակման 2 դեպք

Հայաստանում գրանցվել է սիբիրյան խոցի երկու դեպք: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց բերված երկու հիվանդների մոտ հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Աղբյուրի համաձայն, ներկա պահին հիվանդների առղջական վիճակը գնահատվում է բավարար, կա դրական շարժ: Շարունակվում են կանխարգելիչ և հակահամաճարակային գործողությունները: Առողջապահության նախարարությունը հայնում է, որ սիբիրյան խոցի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արտամեդ գյուղի երկու բնակիչներ, որոնք հետո տեղափոխվել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ հիվանդները հուլիսի 24-ին Վրաստանի Նինոցմինդե գյուղում էին, որտեղից միս էին գնել: Միսը մշակելուց հետո ձեռքերի վրա վերքեր էին հայտնաբերել, ինչի համար դիմել էին բժշկի: Բոլոր անձինք ովքեր շփում էին ունեցել մսի հետ բժշկական հսկողության ներքո են, տներում անց է կացվել վարակազերծում: