Բավ է պառակտվել
11-01-2016 11:05

Հայաստանում H1N1 վիրուսից 3 մահ է գրանցվել

Երեկ ուշ երեկոյան Միքայելյան հիվանդանոցում խոզի գրիպից (H1N1) մի տղամարդ է մահացել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նախարարի խոսնակի փոխանցմամբ, վերջին 10 օրերի ընթացքում սա խոզի գրիպից մահացության երրորդ դեպքն է: Հայթայանի խոսքով, մահացած տղամարդը Ջավախքից է, որոշ ժամանակ Ռուսաստանում է բնակվել, այնտեղ է հիվանդացել: Հայաստան գալով՝ դիմել է Գյումրու բժշկական կենտրոն, հետո հարազատները տեղափոխել են Երևան, Միքայելյան հիվանդանոց: Նախարարի խոսնակը հիվանդների ընդհանուր թվի մասին նոր տվյալներ չհայտնեց: Նշենք, երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք է գրանցվել: