Բավ է պառակտվել
14-06-2017 14:59

Երևանի ԲԿ-ներից մեկի նկուղում հայտնաբերվել է հիվանդի դի

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի։
Ըստ տեղեկությունների տղամարդը « թոքերի այտուց և սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ բուժում էր ստանում տվյալ հիվանդանոցում:
«Այն, թե ինչպես է ստացիոնար բուժում ստացող տղամարդը հայտնվել բուժհաստատության նկուղում, և ինչպիսին են նրա մահվան հանգամանքները՝ կպարզի հետաքննությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով, մարմնի զննման ժամանակ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: