Բավ է պառակտվել
04-02-2015 10:55

Պետերբուրգում կարտադրեն քաղցկեղ բուժող դեղորայք

2015 թվականի երկրորդ կեսին շուկայում կհայտնվի աղիների, թոքերի, ձվարանների, երիկամների և կրծքագեղձի քաղցկեղի բուժման Ռուսաստանում արտադրված նոր սերնդի առաջին կենսաբանական դեղորայքը: Այն ամբողջությամբ մշակված և արտադրված է Պետերբուրգում: Այդ պետության կողմից անհրաժեշտ դեղորայքի ծրագրով գնվող ամենաթանկարժեք՝ բեվացիզումաբա անվանմամբ դեղորայքի փոխարինողն է: «Տևական ժամանակ այդ դեղորայքի միակ մատակարարողը շվեյցարական ընկերությունն էր, որը չափազանց թանկ գնով էր այն վաճառում: Այժմ մենք կկարողանանք ամբողջությամբ մատակարարել ռուսաստանյան հիվանդներին», - ասել է արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Մորոզովը: Բացառապես Ռուսաստանում արտադրելու հաշվին դեղորայքի գինը կլինի շատ ավելի ցածր քան վերջինիս արտասահմանյան փոխարինողի գինը: 2014 թվականին Պետերբուրգում բեվացիզումաբայի գնման համար ծախսել են շուրջ 3,2 միլիարդ դոլար: Իսկ մոնոկլոն հակամարմինների հիման վրա արտադրված այդ դեղորայքի մշակման համար ռուսական արտադրողը ներդրել է ավելի քան տաս միլիոն դոլար: Այսօր աղիների, թոքերի և կրծքագեղձի քաղցկեղը Ռուսաստանում և ողջ աշխարհում առավել տարածված հիվանդություններից են: Մինչ այսօր մահածության դեպքերը կազմում են 25 տոկոս, իսկ ռուսաստանցիների մեջ ախտորոշման պահից մահվան ելքերի թիվը կազմում է ավելի քան 50 տոկոս: Պետերբուրգցի արտադրողները լիահույս են, որ հայրենական դեղորայքը կարող էբազում կյանքեր փրկել: