Բավ է պառակտվել
26-01-2016 15:55

Մոսկվայում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ են հայտարարել

Գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության մակարդակը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գնահատվել է համաճարակային:
Այդ մասին հայտարարել է Մոսկվայի գլխավոր սանիտարական բժիշկ Ելենա Անդրեևան:
«Հիվանդացության մակարդակը հատել է 37,8%-ի շեմը: Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդության դեպքերի 61%-ը արձանագրվում է երեխաների շրջանում»,-նշվում է տարածված հայտարարության տեքստում:
Մոսկվայում կարանտին է հայտարարվել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մերձմոսկովյան շրջանում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը գերազանցել է 64 հզր-ը, որոնցից 41-ի մոտ հայտնաբերվել է «խոզագրիպի» հարուցիչ: