Բավ է պառակտվել
08-04-2015 09:44

Մաշկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 7 անգամ մեծացել է

Գիտնականները պարզել են, որ մաշկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 7 անգամ մեծացել է։ Ինչպես հայտնի է, արևայրուքով չափազանց տարվածությունը կարող է հանգեցնել ոչ լավ հետևանքների: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ 100 հազար տարեց մարդկանցից 55.2-ը տառապում է մաշկի քաղցկեղով: Իսկ դրա պատճառն այն է, որ նրանք շատ ժամանակ են անցկացրել արևի տակ: Ի դեպ, 65 տարեկանից բարձր տղամարդիկ 10 անգամ ավելի շատ են ստանում մելանոմա, քան նախորդ սերնդի տղամարդիկ: Կանանց մոտ մելանոման հանդիպում է 5 անգամ ավելի հաճախ, քան նախկինում էր: Գիտնականները նախազգուշացնում են, որ երիտասարդությանը ավելի տխուր ցուցանիշներ են սպասվում, եթե նրանք ավելի հաճախ գնան լողափ: Հիվանդանալու հավանականությունը ավելանում է 80%-ով: Այնպես որ՝ արևի չարաշահումը վտանգավոր է։