Բավ է պառակտվել
07-10-2013 15:36

Լոռու մարզում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր

Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում 3 անձի մոտ սիբիրյան խոց է (մաշկային ձեւ) արձանագրվել:

Առողջապահության նախարարության եւ մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված ստուգումներիարդյունքում հայտնաբերվել են ևս 8: 7 հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը: Մյուսների հետազոտություններն ընթացքում են: Հիվանդները ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ ունեն առողջացման դրական տեղաշարժ, տեղեկացնումէ ՀՀ առողջապահության նախարարությունը: