Բավ է պառակտվել
30-01-2016 14:58

Նվազել չբերության ցուցանիշը. ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ

Հայաստանում վերջին տարիներին լուրջ հաջողություններ կան արձանագրված. կրկնակի նվազել է մայրական, նորածնային մահացությունների թիվը, չբերության ցուցանիշները, այս մասին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասաց այսօր՝ Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի հետ համատեղ և ՀՀ ԱՆ գործնական աջակցությամբ կազմակերպված գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում։
«Նվազել են արհեստական հղիության ընդհատումները: Եթե մի քանի տարի առաջ տարեկան ունենում էինք հղիության շուրջ 30 000 ընդհատում, ապա անցյալ տարի եղել է ընդամենը 7000: Կրկնակի իջել է նաև անպտղության ցուցանիշը: Անպտղությամբ տառապող զույգերի ցուցանիշը 2000 թվականին 30% է եղել, 2014-15 թթ. նվազել է հասնելով` 14,6 %` կրկնակի և ավելի պակասել է»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Սակայն, ըստ նրա, կան որոշ խնդիրներ, որոնք ավելի խորն ուսումնասիրության կարիք ունեն: Դրանցից մեկն էլ, ըստ Ռազմիկ Աբրահամյանի՝ կրելախախտն է, վաղաժամ ծննդաբերությունները և այլն: «Այսօրվա հանդիպումը նվիրված է կարևոր հարցի՝ հղիության կրելախախտին, նրա կանխարգելմանը և միջոցառումների ձեռնարկմանը: Մենք հրավիրել ենք ՌԴ այդ ոլորտի առաջատար մասնագետին, ով մեր մանկաբարձ-գինեկոլոգներին և ախտորոշման մասնագետներին կներկայացնի այդ խնդրին առնչվող արդիական մոտեցումները: Վաղաժամ ծննդաբերությունների ցուցանիշները 11%-ի են հասնում, շատ բարձր չէ, բայց ցածր էլ չէ, որովհետև եթե վաղաժամ ծննդաբերություն է, խնդիր ունենք նորածնի խնամքի հետ կապված»,- նշեց մանկաբարձ-գինեկոլոգը: Նրա խոսքով՝ ինչքան նվազի վաղաժամ ծննդաբերության ցուցանիշը, այնքան առողջ, նորմալ նորածիններ կլինեն: