Բավ է պառակտվել
07-11-2016 14:18

Հայաստանում կստեղծվի բժշկական հաշտարարի ինստիտուտ. փոխնախարար

Հայաստանում կներդրվի բժշկական հաշտարարի ինստիտուտ, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:

«Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներից մեկը, որ մենք սկսում ենք, բժշկական հաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ բողոքների դիտարկման երկաստիճան համակարգի ներդրումն է», - ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով, մինչ այս խնդիրների առաջացման դեպքում հիվանդները դիմում էին այն բժշկական հաստատությունների վարչություններ, որոնց ծառայությունների որակից դժգոհ էին: Այն դեպքերում, երբ բողոքները չէին բավարարվում, նրանք դիմում էին դատարան:

«Հաշտարարի համակարգի ներդրումից հետո դժգոհ քաղաքացիները կդիմեն նրան: Նրա աշխատանքի մեխանիզմը կլինի նույնը, ինչ ֆինանսական հաշտարարի գործունեության սկզբունքները», - ասաց Մարգարյանը: