Բավ է պառակտվել
06-03-2014 15:14

ԱՄՆ-ում արձանագրվել է երեխայի՝ ՄԻԱՎ-ից լիակատար ապաքինման 2-րդ դեպքը

ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները հայտարարել են ՄԻԱՎ-ով հիվանդ երեխայի լիակատար ապաքինման 2-րդ դեպքի մասին։ 2013թ. ապրիլին Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում ՄԻԱՎ վարակով լույս աշխարհ եկած փոքրիկը կյանքի առաջին 4 ժամվա ընթացքում անցել է հակառետրովիրուսային թերապիա։ Աղբյուրը հավելում է , որ երեխայի մայրը ՄԻԱՎ վարակակիր է եղել, սակայն հղիության ընթացքում որևէ բուժում չի ստացել։ Ըստ աղբյուրի՝ այս ընթացքում անցկացված բազմաթիվ ստուգումները հիմք են տալիս ենթադրել, որ երեխան ամբողջությամբ ապաքինվել է։ Այնուհանդերձ նա դեռևս շարունակում է ՄԻԱՎ վարակակիրների համար նախատեսված բուժում ստանալ։ Երեխայի՝ ՄԻԱՎ վարակից լիակատար ապաքինման առաջին դեպքն արձանագրվել է 2013թ. մարտին՝ ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում։