Բավ է պառակտվել
05-08-2015 14:24

Համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում

Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը, որը մեծ մասամբ կապված է զբոսաշրջիկների հոսքի հետ` վեցերորդ Համայակական խաղերի բացման առիթով, գտնվում է վերահսկողության տակ: Այսօր այս մասին հայտնեց Առողջապահության պետական վարչության պետ Արտակ Սահակյանը: Նա հայտնեց, որ խիստ վերահսկողություն է իրականացվում հանրապետության ամբողջ տարածքով մեկ: Ինչը վերաբերում է զբոսաշրջիկների հետ բերվող հիվանդությունների հնարավոր վտանգի մասին, պաշտոնյան տեղեկացրեց է, որ անհանգստություններ կան, հատկապես` ամառվա շոգ եղանակին: «Սահմանի վրա տեղակայված են անցակետեր, մասնագետները անընդհատ ստուգումներ են իրականացնում: Արտասահմանյան հյուրը վատ զգալու դեպքում անմիջապես ստուգում է անցնում»,- նշեց Սահակյանը: Վերջերս առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նախարար Արմեն Մուրադյանի հատուկ հրամանով, Երևանում և մարզերում մարզիկներին շատպ բուժօգնություն տրամադրելու համար սահմանվում են «Շտապ օգնության» լրացուցիչ հերթապահություններ: 2015 թ-ի վեցերորդ Համահայկական խաղերին մասնակցում են ավելի քան 6.35 հազար հայ մարզիկ աշխարհի 175 երկրից, որոնք կմրցեն 17 սպորտաձևում, ինչը 7-ով ավելի է նախորդ տարվա խացանկից: Նրանք են մրցելու են հետևյալ սպորտաձևերում. Ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, թեթև ատլետիկա: Մրցույթները իրականացվելու են ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ու Արցախի այյլ քաղաքներում: