Բավ է պառակտվել
21-02-2015 14:33

Գիտնականները Էբոլա վիրուսի մասին նոր տեղեկություններ են հրապարակել

Երկար ժամանակ մասնագետները պնդում էին, որ Էբոլայի վիրուսը չի կարող օդով տարածվել՝ մարդուց մարդ փոխանցվելով միայն հիվանդի՝ վարակակիր կենսաբանական հեղուկի հետ անմիջական կոնտակտի դեպքում: Գիտնականներն ուսումնասիրել են այս հարցին վերաբերվող նախորդ հետազոտությունները՝ փորձելով պարզել, ինչն է հայտնի վիրուսի մասին, իսկ ինչը՝ ոչ: Պարզվեց, որ գիտությունը Էբոլայի մասին զուտ մոտավոր պատկերացումներ ունի: Եվ բացառված չէ, որ որոշ դեպքերում այն փոխանցվում է հենց օդով՝ աղեստամոքային համակարգում արտադրվող եւ թոքերի միջոցով օրգանիզմ մուտք գործող մասնիկների միջոցով: Հիշեցնենք, որ գիտնականների մեծամասնությունը պնդում է, որ Էբոլայի վիրուսը մուտացիայի է ենթարկվում, ինչպես եւ բոլոր մնացած վիրուսները: Մասնագետների պնդմամբ՝ մոտ ապագայում Էբոլան տարածվելու է օդով: Այնումենայնիվ, գիտնականներից շատերը շարունակում են պնդել, որ վիրուսը փոխանցվում է միայն հիվանդի կենսաբանական հեղուկի հետ անմիջական կոնտակտի դեպքում եւ դրա օդակաթիլային փոխանցման հնարավորությունը չափազանց փոքր է: