Բավ է պառակտվել
15-08-2016 11:00

Գիտնականները հայտնաբերել են ծխելու հիմնական վտանգները

Ֆինն գիտնականները պարզել են, որ ծխախոտի քաղաքականությունը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել սուբարախնոիդալ արյունազեղման (ինսուլտի առավել մահաբեր տեսակը) հաճախականությունը:

Բժիշկները գնահատել են ինսուլտի հաճախականությունը ավելի քան 15 տարվա ընթացքում (1998-2012): Պարզվել է, որ արյունազեղումների հաճախականությունը ուղիղ համեմատական է ծխողների թվի հետ: Ինսուլտից տուժած մարդկանց թիվը 45 տոկոսով նվազել է 50 տարեկանից բարձր կանանց շրջանում, և ավելի քան 26 տոկոսով` նույն տարիքի տղամարդկանց շրջանում: Ըստ գիտնականների, արդյունքները ցույց չեն տալիս պատճառահետևանքային կապը, սակայն շատ հավանական է, որ ծխելու դեմ պայքարի իշխանությունների ջանքերը ազդել են սուբարախնոիդալ արյունազեղման դեպքերի հաճախականության ցուցանիշների վրա:

Սուբարախնոիդալ արյունազեղումը արյան կուտակումն է ոստայնենու և նրբենու միջև առկա տարածության՝ ենթաոստայնային տարածության մեջ։ Այն կարող է առաջանալ ինքնաբուխ կերպով՝ սովորաբար ուղեղային անոթալայնանքի պատռվածքի հետևանքով կամ կարող է լինել գլխի վնասվածքի հետևանք։