Բավ է պառակտվել
19-11-2016 17:26

Գիտնականները հաստատել են հիվանդությունների և կենդանակերպի նշանների միջև կապը

Բժիշկները «համաստեղային» օրինաչափություն են հայտնաբերել վերլուծելով բժշկական քարտերը:

Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի (Columbia University Medical Center) Պրոֆեսոր Նիկոլաս Տատոնետին (Nicholas P. Tatonetti) և նրա գործընկերները ուսումնասիրել են շուրջ 2 մլն հիվանդների բժշկական գրառումները, որոնք այցելել են բժշկին 1985 թ-ից մինչև 2013թ. ընկած ժամանակահատվածում:

Նրանք պարզել են, որ ծննդյան ամիսը սահմանում է, թե մարդուն, ամենայն հավանականությամբ, ինչ հիվանդություն է սպառնում:
Այնպիսով`առավել շատ հիվանդացողները ծնվել են հոկտեմբերին և նոյեմբերին, իսկ ամենաառողջները մայիսից օգոստոս ամիսներին: Համենայն դեպս, այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները:

Ահա վիճակագրորեն նշանակալի տվյալներն ըստ ամիսների: Կամ էլ ըստ կենդանակերպի նշանների:

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվար-20) սպառնում են կարդիոմիոպաթիան, հիպերտոնիկ հիվանդությունները, տրավմաներ, օտիտ

Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 19) հիպերտոնիա, բրոնխիտ, գաստրիտ

Ձկներ (փետրվար 20-ից մարտի 20): պրոստատիտ, միտրալ փականի խնդիրներ, սրտի անբավարարություն, նախասրտերի ֆիբրիլացիա, աթերոսկլերոզ

Խոյ (մարտի 21-ից ապրիլի 20), հետո սրտային բարդություններ ձեռնարկված բուժումից, անգինա, քրոնիկ իշեմիկ սրտամկանի հիվանդություն,

Ցուլ (ապրիլի 21-ից մայիսի 21) շնչառական վարակների աննշան ռիսկ

Երկվորյակ (մայիսի 22 -ից հունիս 21) ասթմա, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների աննշան ռիսկ

Խեցգետին (22 հունիս -ից հուլիս 23) հեշտոցային խանգարումների աննշան ռիսկ չկապված բորբոքումների հետ և լուծ:

Առյուծ (հուլիս 24-ից օգոստոսի 23) կոնյուկտիվիտ

Կույս (օգոստոս 24-ից սեպտեմբերի 23) բրոնխիտ, օտիտ, տենդը, ասթմա, սրտխառնոց, հոգեկան խանգարումներ, նյարդաբանական հիվանդություններ, և հղիության հետ կապված բարդություններ

Կշեռք (սեպտեմբեր 24 -ից հոկտեմբերի 23) բրոնխիտ, ֆարինգիտ, սրտանոթային հիվանդություններ, վերին շնչուղիների շնչառական վիրուսային վարակներ, միջատների խայթոցներ, պրոստատիտ, վիրուսային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, մարսողական խնդիրներ, հեռատեսություն, կարճատեսություն:

Կարիճ (հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 22) վիրուսային վարակներ, այդ թվում `ՄԻԱՎ, ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության սինդրոմ, կոլիտ, խնդիրներ առաջին հղիության հետ, թմրամոլություն, հեշտոցի ոչ վարակային խանգարումներ, փորլուծություն, տոնզիլիտ, ուսման դժվարությունների:բրոնխիտ և միտրալ փականի խնդիրների աննշան ռիսկ:

Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21) տրավմաներ, կոլիտներ: