Բավ է պառակտվել
23-10-2015 09:09

Գիտնականները նշել են քաղցկեղի 5 ամենատարածված ախտանիշները

Մեծ Բրիտանիայում քաղցկեղով հիվանդ դեռահասների գրեթե մեկ երրորդի մոտ հիվանդությունն ախտորոշվում է այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում: Հարկավոր է իմանալ ամենատարածված ախտանիշները, որոնք կօգնեն հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում և կանխել այն: Քաղցկեղով հիվանդ դեռահասների հարցերով զբաղվող բրիտանական բարեգործական հիմնադրամի (The Teenage Cancer Trust) տվյալով` այդ հիվանդությամբ տառապող դեռահասների մոտ հիվանդությունը հայտնաբերվում է այն փուլում, երբ դրա դեմ պայքարելն արդեն շատ բարդ է լինում: Անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահասների, նրանց ծնողների և անգամ բժիշկների 29%-ն անտեսում են քաղցկեղի ակնհայտ ախտանիշները: Այդ պատճառով գիտնականներն առանձնացրել են քաղցկեղի 5 առանցքային ախտանիշ, որոնք չի կարելի անտեսել: Եթե անգամ դուք դեռահաս չեք, այդ ախտանիշներն իմանալն անհրաժեշտ է, քանի որ քաղցկեղը տարիք չի հարցնում:

Շարունակական ցավ

Եթե մի քանի օր շարունակ չդադարող ցավեր ունեք, որոնց դեմ չեն ազդում նաև ցավազրկող դեղերը, հարկավոր է անհապաղ դիմել բժշկի: Ցավի պատճառը կարող է նաև քաղցկեը չլինելը, սակայն անպայման պետք է պարզել դրա պատճառը:

Ուռուցքներ, այտուցներ և կոշտուկներ

Եթե մաշկի տակ որևէ տարօրինակ կոշտուկ եք նկատում, որևէ արտասովոր գոյացություն, ապա կրկին պետք է դիմել բժշկի: Երբեմն քաղցկեղը դրսևորվում է անցավ և տարօրինակ գոյացությունների տեսքով: Բժշկին անհապաղ դիմելու դեպքում հնարավոր կլինի խուսափել քաղցկեղի տարածումից:

Հոգնածություն

Եթե դուք առանց որևէ պատճառի հոգնածության զգացում ունեք` անքնություն, հյուծվածություն, սննդակարգի խախտումներ, ապա կրկին պետք է դիմել բժշկի: Բոլորովին պարտադիր չէ, որ հոգնածության պատճառը քաղցկեղը լինի, սակայն ստուգում անցնելը բոլորովին չի խանգարի:

Քաշի փոփոխություն

Եթե դուք առանց որևէ ջանք թափելու սկսել եք նիհարել, նույնպես անհանգստանալու պատճառ է: Ինչպես վերը նշված դեպքերում, սա նույնպես կարող է քաղցկեղի պատճառ չլինել, սակայն ճիճուների հետ ապրելը նույնպես բոլորովին հաճելի չէ:

Խալերի չափերի փոփոխություն

Մաշկի քաղցկեղի տարատեսակերից մեկի ակնհայտ ախտանիշներից մեկը խալերի չափերի փոփոխությունն է: Եթե դրանցից մեկը սկսում է մեծանալ և փոխել գույնը, պետք է անհապաղ դիմել ուռուցքաբանին: