16-11-2015 09:01

Արյան մեկ կաթիլ՝ քաղցկեղը որոշելու համար

Միջազգային գիտնականների խումը նոր թեստ է ստեղծել, որը թույլ է տալիս արյան մեկ կաթիլի օգնությամբ գրեթե 100% ճշգրտությամբ որոշել քաղցկեղի առկայությունը մարդու օրգանիզմում: 283 հոգուց արյան փորձանմուշներ վերցնելով` գիտնականները թեստի միջոցով տարբեր տեսակի քաղցկեղ են հայտնաբերել 228 մարդու մոտ: Հետազոտությունների տվյալները համեմատել են կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ, և պարզվել է, որ նոր թեստի ճշգրտությունը 96% է կազմում: