30-09-2016 10:06

Հայտնի է աթերոսկլերոզի ռիսկի նվազեցման գործուն միջոցը

Պալմիտոլեինային թթուն, որը համարվում է «լավ» ճարպաթթու, կանխարգելում է զարկերակների խցանումը մկների մոտ։ Դա պարզել են ԱՄՆ–ի, Բելգիայի և Գերմանիայի մի խումբ հետազոտողներ։

Պալմիտոլեինի բաժնեմասն Արևմուտքի երկրների բնակչի սննդակարգում, մասնագետների գնահատմամբ, կազմում է 0.38 տոկոս։ Այդ չհագեցած ճարպաթթուն պարունակվում է կրծքի կաթում, կենդանական և բուսական ճարպերում և մակադամիի յուղում։ Գիտնականները կրծողների վրա գիտափորձերի միջոցով ցույց են տվել, որ, եթե ավելացնել պալմիտոլեինի պարունակությունը սննդում երեք անգամ, ապա զգալիորեն կնվազի աթերոսկլերոզով հիվանդանալու ռիսկը։

Ցուցադրվել է նաև, որ ճարպաթթուն բարերար ազդեցություն է գործում նյութափոխանակության վրա և օժտված է հակաբորբոքիչ հատկություններով։ Այսպես, այն արգելափակում է էնդոպլազմիկ ռետիկուլումի (թաղանթով շրջապատված խոռոչների, պղպջակների և ուղիների համակարգ բջջում) մակրոֆագերի` անոթների բացվածքում ճարպակուտակումների գործընթացին մասնակցող իմունային բջիջների բորբոքումը։

«Լավ» ճարպեր են կոչվում այն ճարպաթթուները, որոնց բարձր պարունակությունն արյան մեջ բնորոշ է առողջ օրգանիզմի համար։ «Վատ» ճարպերը կարող են տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։