Բավ է պառակտվել
20-12-2017 13:40

Գիտնականները հայտնաբերել են ծխելը թողնելու պարզ և արդյունավետ մեթոդ

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարելը օգնում է ավելի հեշտ հաղթահարել չեղարկման համախտանիշը, որն առաջանում է ծխելուց հրաժարվելու արդյունքում: Տվյալ հետազոտությունը հրապարակվել է «British Journal of Pharmacology»-ում:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ֆիզիկական ակտիվությունները հանգեցնսում են α7 նիկոտինային, ացետիլխոլինային ընկալիչների ակտիվացմանը: Տվյալ նյարդային վերջույթները, որոնք տեղակայված են գլխուղեղի հիպոկամպում, զգայուն են նիկոտինի հանդեպ:
Գիտնականները նման եզրակացության են եկել մկների վրա արված փորձերի արդյունքում, բայց ստացված արդյունքները տարածվում են նաև մարդկանց վրա:
« Հետազոտությունները հաստատում են ծխելուց հրաժարվելուն նախորդած վարժությունների պաշտպանողական ազդեցությունը, որը խոչնդոտում է ֆիզիկական կախվածության զարգացմանը, ինչն էլ կարող է նպաստել ծխելու սովորությունը թողնելուն՝ փոքրացնելով չեղարկման ախտանշանների ծանրությունը»,- ենթադրում է համահեղինակ Ալեքսիս Բեյլին: