Բավ է պառակտվել
17-11-2015 09:15

Օրական երեք բաժակ սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը.Գիտնականներ

Օրական  մոտ 3-5 բաժակ սուրճի,օգտագործումը  զգալիորեն նվազեցնում է մի շարք սրտանոթային հիվանդություններից մարդու  մահվան ռիսկը, կանխարգելում սուիցիդալ մտքերի առաջացումն ու  նյարդային համակարգի խանգրումները  «Սուրճի մեջ պարունակվող կենսաակտիվ հավելումները, խթանում են օրգանիզմի կողմից ինսուլինի արտադրմանն ու ընդհանուր առմամբ, օգտակար ազդեցություն են ունենում բորբոքային գործընթացներին  դիմադրելու կարողության վրա: Նման ազդեցություննները մասամբ կարող են բացատրել շահավետ հետեւանքները, որ մենք բացահայտել ենք: Սակայն, սուրճի այդ մեխանիզմների գործողության բացահայտման համր լրացուցիչ  հետազոտություն են անհրաժեշտ», - ասել է Մին Դինը(Ming Ding), ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանից: Դինը  եւ նրա գործընկերները եկել են այս եզրահանգմանը, ավելի քան 160,000 ամերիկյան բուժքույրերի եւ 41  հազար բժիշկների առողջական վիճակից  գրեթե 30 տարիների  ընթացքում Nurses' Health Study նախագծի շրջանակներում  հավաքված դիտարկումների արդյունքում: Սկզբում, էքսպերեմենտի  մասնակիցներից ոչ մեկը որեւէ սրտային հիվանդությունից , գիրությունից  կամ շաքարային դիաբետից չի տառապել, ինչը թույլ է տվել գիտնականներին հետեւել, թե սուրճի, թեյի օգտագործումը եւ այլ սննդային սովորություններն ինչ ազդեցություն են ունենում նրանց երիտասարդ կամ վաղ ծեր հասակում մահանալու հնարավորության վրա: Ինչպես պարզվեց,  սուրճի չափավոր օգտագործումը  դրական ազդեցություն է ունեցել  բուժքույրերի եւ բժիշկների առողջության վրա`նվազեցնելով սրտանոթային համակարգից, երկրորդ տիպի շաքարային դիաբետից,  Պարկինսոնի հիվանդությունից ու այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություններից  եւ նույնիսկ ինքնասպանությունից մահահալու հնարավորությունները: Մեծ բացառություն էր քաղցկեղը. սուրճը իր սիրահարներին  չի պաշտպանել չարորակ ուռուցքներից, բայց միևնույն ժամանակ չի էլ նպաստել դրանց զարգացմանը: Այս շահավետ ազդեցության շնորհիվ  Դինի և նրա գործընկերների կարծիքով, սուրճը թույլ է տալիս իրեն ներառել  բոլոր «պաշտոնական» դիետաների ցանկում, որոնք այժմ մշակվում էԱՄՆ-ի եւ այլ երկրների առողջապահական եւ սոցիալական ծառայությունների հաստատություններում: