Բավ է պառակտվել
09-02-2015 16:15

«Էրեբունի» ԲԿ-ում եռյակ է ծնվել

Փետրվարի 5-ին  «Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել: Տեղեկությունը gisher.news-ի հետ զրուցում հաստատեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ նշելով, որ բեղմնավորումը կատարվել է բնական ճանապարհով, ինչը եռյակի պարագայում բացառիկ դեպքերից է: Շուշան Հունանյանը տեղեկացրեց նաև, որ երեք տղաների 25-ամյա մայրը, ով Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքից է, ունի ևս մեկ տղա: Իսկ երեք տղաներին անվանակոչել են՝ Արամե, Վահե, Վաչե, որոնցից առաջինի քաշը եղել է 2.6 կգ, երկրորդինը՝ 2.5 կգ, իսկ երրորդինը՝ 1.7 կգ: