Բավ է պառակտվել
13-05-2014 14:37

Դեպրեսիան կարող է ինքնասպանության պատճառ լինել. մասնագետ

Այսօր հրավիրված մամուլի ասւլիսի ընթացքում հոգեբան Սամվել Խուդոյաննն անրադառնալով դեպրեսիային, նշեց, որ այն ամբողջ աշխարհում ահռելի թիվ է կազմում և աճի միտում ունի: «Դեպրեսիան որոշակի մակարդակից կարող է հիվանդություն համարվել և առաջանալ որոշակի փոփոխությունների արդյունքում»: Հոգեբանը նշեց, որ Դեպրեսիա բառը ճիշտ է օգտագործել միայն հիվանդագին դեպքերում: Սովորական տխրությունը չի կարելի անվանել դեպրեսիա: «Սխալ ընդհանրացումներն են, որ հանգեցնում են դեպրեսիվ վիճակի: Կան նաև դեպրեսիվ մտածելակերպի մարդիկ»,- ասաց մասնագետը: Ասուլիսին հրավիրված հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանն էլ ընդգծեց, որ հիվանդությունը պետք է ախտորոշի բժիշկը. «Դեպրեսիայի առաջացման դեպքում անմիջապես պետք է դիմել հոգեբույժի, քանի որ նման հիվանդը ունի նաև ինքնասպանության հակում: Դեպրեսիայի մի ձև կա, որը կոչվում է դիմակավորված: Դրա մասին շատ բժիշկներ չգիտեն: Մարդը կարող է ծիծաղել, բայց մարմնի ներում ցավեր ունենալ: Դա ևս մեզ մոտ տարածված է»:
Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է իրնից նեկայացնում նարեկաբուժությունը, բանախոսը մանրամասնեց. «Դա ալտերնատիվ բուժում է. հոգին ընկնում է թախծի, հուսահատության մեջ, եթե չի հիմնվում հավատքի, առաքելական դավանաբանության վրա: Երբ հոգին բեռնավորվել է, կա լուծում: Պետք է հոգիդ մաքրես, ինչպես մարմինդ ես մաքրում: Այստեղ զղջանքն ու խոստովանությունն է օգնում, որին հաջորդում է լուսավորումը: Եթե մարդը հավատ ունի, սա կարող է օգնել: Աչքի առաջ մարդը միանգամից պայծառանում է: Մութը ցրելու համար լույս է պետք»:
Արմեն Ներսիսյանը նաև ասաց, որ մարդիկ անտարբեր են դարձել. «Երբ տեսնում ես, որ մարդը նման վիճակում է, պետք է շփվել նրա հետ, կապը պահել»: