Բավ է պառակտվել
21-08-2014 12:46

Սնկերից թունավորումների դեպքերն այս տարի աճել են

 «Այս տարի Հայաստանում արձանագրվել է սննդային թունավորման բոտուլիզմի 4 դեպք 6 տուժածով, իսկ մահվան դեպք դեռ չի արձանագրվել», այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացաքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության պետական տեսչության հիգիենիկ բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Մասնագետի խոսքով ընթացիկ տարում  ունենք սնկից թունավորումների 20 դեպք 29 տուժածով, իսկ անցած տարի ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք 16 դեպք քսանչորս տուժածով: «Սնկերից թունավորումների դեպքերն այս տարի աճել են»,- ասաց նա և հավելեց, որ սնկից թունավորումներ ավելի շատ արձանագրվում են Լոռու մարզում: Տիկին Բաբայանն ընդգծեց, որ ՝ այլ սննդային թունավորումներ այս տարի դեռ չեն արձանագրվել: «Անցած տարի դեպքեր ենք ունեցել, երբ թունավորվել են տնային պայմաններում պատրաստված խմորեղենից: Թունավորման դեպքեր ենք ունեցել նաև փողոցային առևտրից»,- ասաց նա՝ խորհուրդ տալով սննդի կրպակներից չօգտվել, քանի որ հիգիենիկ պայմաններ չկան: ՀՀ առողջապահության նախարարության պետական տեսչության հիգիենիկ բաժնի պետը նաև խորհուրդ տվեց հատկապես ամռանը խստորեն պահպանել սննդի պատրաստման հիգիենայի կանոնները, ջերմային ռեժիմը պահպանել: Անպայման շատ լավ լվանալ միրգն ու բանջարեղենը: