Բավ է պառակտվել
15-12-2015 11:25

Հայաստանում արձանագրվել են «խոզի» գրիպի դեպքեր են.ԱՆ

Հայաստանում արձանագրվել է «խոզի» գրիպի երեք դեպք, այս մասին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Բարեբախտաբար, երկու երեխաներն ու հղի կինը, ովքեր հիվանդացել էին «խոզի» գրիպով, արդեն առողջացել են», – նշել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։ Նախարարության մամուլի ծառայության աշխատակցի խոսքով` «խոզի» գրիպն այլևս մահացու հիվանդություն չէ, չկա նաև համավարակության վտանգ։ «Մարդու օրգանիզմն արդեն սկսել է հակամարմիններ արտադրել», – ավելացրեց նա։ Նա նաև նշեց, որ գրիպի ցանկացած տարատեսակ պոտենցիալ վտանգավոր է։ Վերջին տվյալներով` աշխարհում գրիպով հիվանդացած 2,3 մլն մարդկանցից 500 հազարը մահացել է։ «Խոզի» գրիպը (անգլ. Swine influenza) գրիպի վիրուսի շտամերի կողմից հարուցվող հիվանդության պայմանական անվանումն է, որը տարածվում է մարդկանց և կենդանիների շրջանում։ Այդ շտամերը հայտնի են «խոզի գրիպի վիրուս» անվանումով։ «Խոզի» գրիպը տարածված է տնային խոզերի շրջանում ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Կանդայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Քենիայում, Չինաստանում, Թայվանում, Ճապոնիայում և Ասիայի այլ երկրներում։ Վիրուսը կարող է տարածվել նաև մարդկանց, թռչունների շրջանում։ Այդ գործընթացի ժամանակ վիրուսը ենթարկվում է մուտացիայի։