Բավ է պառակտվել
20-12-2013 12:19

Շներն ընդդեմ սուր շնչառական հիվանդությունների

Գիտնականները պարզել են, որ տանը պահվող շները կարող են երեխաներին պաշտպանել փոշում  առկա այն մանրէների ազդեցությունից, որոնք կարող են ասթմայով հիվանդանալու պատճառ դառնալ: Ինչպես տեղեկանում ենք, doctord.am կայքէջից, ըստ գիտնականների` շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների հաճախականությունը կախված է նրանից, թե որքան հաճախ է երեխան շփվում ընտանի կենդանիների հետ: Օդում կան մանրէներ, որոնք խիստ վտանգավոր են երեխաների համար, քանի որ դրանց թափանցումը օրգանիզմ կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների, օրինակ, ասթմայի առաջացման:

Հավանական է, որ երեխաները ժամանակի ընթացքում իմունիտետ են ձեռքբերում այն մանրէների հանդեպ, որոնք ընտանի կենդանիները դրսից բերում են իրենց հետ: Ընդ որում, որքան շատ շփում կենդանու հետ, այնքան քիչ հիվանդություն: Մանրէն հիմնականում ազդում է երեխաների ստորին շնչուղիների վրա, իսկ դրա համար պատվաստում գոյություն չունի,- նշում են գիտնականները: