31-01-2014 16:15

Սեքսապաթալոգին դիմողների թիվն աճել է

ՙՄեր օրերում սեքսապաթալոգին այցելողների թվի աճը խոսում է, կարծրատիպերի նահանջի մասին՚, news.gisher.ru լրատվական կայքի թղթակցի հետ զրույցում նշեց բժիշկ-սեքսապաթալոգ Սևադա Հակոբյանը: Բժշկի խոսքով՝ այսօր այցելում են ոչ միայն բուժման նպատակով, այլ որ ամենակրևորն է՝ կանխարգելման: ՙԲազմաթիվ են դեպքերը, երբ երիտասարդները մինչ ամուսնությունը այցելում են սեքսապաթալոգին, համապատասխան խորհրդատվություն և ցուցումներ ստանալու համար՚, -նշեց բժիշկ Հակոբյանն ու ընդգծեց, որ սա թույլ է տալիս խուսափել հնարավոր բարդություններից և օգնում է առողջ և ներդաշնակ ընտանիք կազմելուն: Սեքսապաթալոգի տվյալններով հիմանակնում այցելում են տղամարդիկ, սակայն դրդապատճառը կանայք են. ՙԲնականաբար , ընթացքում հրավիրվում է նաև զուգընկերուհին կամ կինը, խնդրին ավելի օպտիմալ լուծում տալու համար՚,- ասաց բժիշկը: Ինչ վերաբերում է հաճախ հանդիպող խնդիրներին ու խոցելի տարիքային խմբերին, ապա, ըստ Սևադա Հակոբյանի, խնդիրները բազմազան են ու բազմաթիվ, իսկ խմբերը՝ առանց սահամանափակման. ՙՀամեմատաբար առավել խոցելի են սեռական ակտիվության տարիքում գտնվող երիտասրդները և տարիքային սեռական ֆունկցիայի թուլացման պատճառով անհանգստացողները՚,- շեշտադրեց մասնագետը:
Բժշկի խոսքով՝ հաճախ նաև 35-40 տարեկան հասուն մարդուն ուղեկցում են ծնողներն ու հիավանդի փողարեն իրենք ներկայացնում ամուսինների ինտիմ խնդիրները, ինչը, ըստ մասնագետի, հենց խնդիրների խնդիրն է:
Սեքսապաթալոգի խոսքով՝ շատ են կանայք, ովքեր կարող են տասնայակ տարիներ խնդիրը քողարկել, չդիմել մասնագետի և արդյունքում հանարվոր են նաև սա հանգեցնի անպտղության: Անրադառնալով մարզերի բնակիչների դիմելիությանը, մասնագետը նկատեց. ՙԵթե անհատը տեղեկացված է, գրագետ ու հասուն, այս դեպքում բնակության վայրը էական դեր չի խաղում, միակ խնդիրը մարզերում ինֆորմացիայի պակասն է՚:
Սեքսապաթալոգը , ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դեզինֆորմացիան, կարող է խանգարման պատճառ դառնալ. ՙԵթե ցանկություն կա որևէ հարցի պատասխան գտնել, նախընտրելի է դիմել մասնագետի կամ գիտականորեն հաստատված գրականությունից օգտվել: Եվ որ ամենակրևորն է երբեք մի զբաղվեք ինքնաբուժությամբ՚. Եզրափակեց Սևադա Հակոբյանը: