Բավ է պառակտվել
18-02-2014 16:51

ՙՙԱղավաղված ինֆորմացինա կարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ՚,.սեքսապաթալոգ

ՙՙԱմուր և երջանիկ ունենալու համար շատ կարևոր է սեռական ներդաշնակա հարաբերությունները՚, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամամանակ, նման կարծիք հայտնեց սեքսապաթալոգ Սևադա Հակոբյանը: Մասանգետի համոզմամբ, երիտասարդներին պետք է զերծ պահել աղավաղված ինֆորմացիայից, պետք է կարդալ միայն մասնագիտական գրականություն, որտեղ ձևակերպումները ճիշտ են արված: ՙՆորություն չէ, որ աղավաղված ինֆորմացինա կարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ՚,- հիշեցրեց բժիշկը:
Ասուլիսին հրավիրված մյուս բանախոսը՝ հոգեբան Արմինե Փաշայանն էլ հորդորեց մինչև ամուսնանալը դիմել հոգեբանի, ով կարող է տրամադրել համապատասխան ինֆորմացիա:
Բանախոսները միակարծիք են, որ աշխատանք կա անելու հիմնականում դեռահասային տարիքում:
Շարունակելով իր խոսքը, հոգեբան Արմինե Փաշայանը կարևորեց սեռական դաստիարակության գործում ծնողի դերը, ինչպես և ինչ էմոցիաներով է մատուցում ինֆորմացիան. «Կարևոր է ճիշտ էմոցիաներով ներկայացնելը»: Հոգեբանը դրական գնահատեց այն փաստը, որ վերջին տարիներին հոգեբանի օգնությանը դիմում են արդեն զույգերով, իսկ եթե տղամարդն է դիմում, դա հիմնականում լինում է կնոջ կամ ընկերուհու նախաձեռնությամբ: Ըստ սեքսապաթալոգի, սեռակրթությունը պետք է լինի ոչ շատ խիստ, ինչը ապագայում կարող է հանգեցնել վախի սեռական հարաբերությունների հանդեպ և ոչ էլ շատ ազատ, բացիթողի վիճակ, քանի որ ավելի վաղ սեռական կյանք սկսելու վտանգ կա: Հոգաբանի խոսքով, լինում է սեռային դաստիարակություն, որը սկսվում է հենց ծնվելուց հետո և սեռական կամ սեքսուալ դաստիարակություն, որը սեքսի հանդեպ վերաբերմունքն է, նախադրյալները սկիզբ են առնում դեռահասության տարիքում:
Ա. Փաշայանի խոսքով, տղաների մոտ սեքսուալ դաստիարակությունն ավելի լավ է, ավելի ինֆորմացված են լինում, քան աղջիկները:
«Աղջիկների մոտ բացթողում կա, մայրիկները քիչ են խոսում, արդյունքում երբ մտնում են հասուն կյանք, սկսվում է սեռական կյանքը, կարող են բախվել խնդիրների՝ սեռական ակտը դուրը չի գալիս, սկսում են հրաժարվել դրանից: Կինը, որն ունի սեքսուալ դաստիարակության բացթողում, նրա մոտ գերադասում է սեռային դաստիարակությունը՝ լինում են լավ տնային տնտեսուհի, իդեալական տան տիկին»,- ասաց Ա. Փաշայանը:
Ասուլիսի վերջում երկու բանախոսներն էլ հորդորեցին խնդիրների դեպքում դիմել մասնագետի, քանի որ շատ հաճախ ինքանբուժումն ու ընկեր-բարեկամների խորհուրդները ՙ աչքը շինելու տեղը հոնքն էլ են պատառում՚: