04-09-2014 13:30

Արտագնա աշխատանքից վերադարձողները պետք է դիմել բժշկի

Այսօր սեռական առողջության միջազգային օրն է: Այսօրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկման մակարդակը, որպեսզի մարդիկ սկսել սեռական առողջության մասին խոսել անկաշկանդ, սակայն մասնագետները նկատում են, որ այդուհանդերձ, այսօր նկատվում են կարծրատիպեր և շատ հաճախ այս նուրբ թեմայի շուրջ կարող են անգամ ամուսինները չզրուցել:
Վրեժ Շահրամանյանը հորդորում է, որպեսզի սեռական առողջության մասին միայն ամուսնացած զույգերը չմտածեն, այլև երիտասարդները, քանի որ վարակները և սեռական խանգարումներն կարող են առաջանալ դեռևս վաղ տարիքից: Իսկ գինեկելոգԼիլիթ Խուջոյանը նշում է, որ սեռական ճիշտ կյանքը վերարտադրողականության բաղադրիչ մասն է և մարդու կյանքում բավականին կարևոր նշանակություն ունի:
News.gisher.ru-ի հետ զրույցում Շահրամանյանը նշեց, որ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր արտագնա աշխատանքից վերադառնում են ընտանիք, Շահրամանյանը և Խուջոյանը հորդորում են, անպայման դիմել բժշկի, քանի որ հարկավոր է անհանգստանալ ոչ միայն սեփական այլև ընտանիքի առողջության համար:

Ինչ ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, սեքսոպաթոլոգի հետ խորհրդակցելու համար պետք է 5-ից 10 հազար դրամ գումար ունենալ, որին կհաջորդեն անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումները, սակայն գինեկոլոգը վստահեցնում է, որ այսօր արտաքին տեսքի համար գումար չի խնայվում, ուստի առաջնային հարկավոր է սեփական առողջությունը վեր դասել: