Բավ է պառակտվել
01-12-2015 10:32

Այսօր աշխարհը նշում է ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է (World AIDS Day): ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1988-ի դեկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարները հանդիպմանը հնչեցրեցին սոցիալական հանդուրժողականության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի շուրջ տեղեկատվության փոխանակման ընդլայնման կոչեր: Այս օրն իր մեջ պարունակում է կոչ` ուղղված համայն աշխարհի մարդկությանը` միավորելու բոլոր ջանքերը կասեցնելու ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի համաճարակը, որը, հիրավի, դարձել է ոչ թե մեկ երկրի կամ տարածաշրջանի, այլ ողջ երկրագնդի լրջագույն մարտահրավերներից մեկը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից և պատասխանատու վարքագծից: Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ), հիվանդության որոշակի արտահայտությունների ամբողջություն է։ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։ Ինչպես ցանկացած այլ վարակ ՄԻԱՎ-ը ևս ունի իրեն հատուկ զարգացման փուլերը։