Բավ է պառակտվել
14-03-2014 14:49

«Հանգիստ քուն, անարգել շնչառություն, առողջ մարմին». այսօր քնի համաշխարհային օրն է

Այսօր ամբողջ աշխարհում նշում են քնի համաշխարհաին օրը: Օրվա պատմության ու նշանակության մասին իմանալու նպատակով gisher.news-ն զրուցեց Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանի հետ: «2008 թ. ի վեր Քնի բժշկության միջազգային ասոցիացիան (ՔԲՄԱ) նշում է Քնի համաշխարհային օրը (ՔՀՕ), որն այս տարի կնշվի մարտի 14-ին: Այս ամենամյա միջոցառման նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել առողջ և որակյալ քնի օգտակարության, անլիարժեք քնի հարուցած խնդիրների վրա, ինչպես նաև նպաստել քնի խանգարումների հայտնաբերմանը, բուժմանը և կանխարգելմանը: Միջոցառումը նշվում է աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում և Հայաստանում»,-ասաց մասնագետը: Ինչպես նշեց Ամսոն Խաչատրյանն այս տարի Քնի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Հանգիստ քուն, անարգել շնչառություն, առողջ մարմին»:
«Կազդուրիչ քունն առողջության գրավականներից մեկն է», ասաց քնաբանն ու հավելեց. «Հատկապես կարևորվում են քնի տևողությունը, անընդհատությունն ու խորությունը: Եթե չի ապահովվում որակյալ քուն, կարող են ի հայտ գալ ուշադրության պակաս, կենտրոնանալու անկարողություն, մտավոր և ֆիզիկական աշխատանքի նվազած արդյունավետություն և նույնիսկ ճանապարհատրանսպորտային պատահարներ»: Եզրափակելով զրույցը Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահը նշեց. «Քունը մեզ առողջություն է պարգևում նվազագույն ջանքերի դիմաց և սա պետք չէ մոռանալ»:

Տաթև Առաքելյան