Բավ է պառակտվել
03-02-2014 12:30

Նախորդ տարի գրանցվել է կոտրվածքի ավելի քան 50 հազար դեպք

 Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը, հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կոտրվածքի մոտավորապես 50-52 հազ. դեպք, ինչը մոտավորապես նույնն է 2012-ի կամ 2011-ի հետ համեմատած: ՙՍակայն, դեկտեմբերի կեսերից մինչև հունվարի կեսերը փողոցում գրանցված կոտրվածքները անհամեմատ շատ են եղել նախորդ տարիների հետ համեմատած՚,- նկատեց մասնագետն ու ավելացրեց, որ եղանակային պայմանների և փողոցների սառույցի հետևանքով ավելի շատ վնասվածքներ են գրանցվել դրսում: ՙՁմռանը քայլելիս ցանկալի է, որ պայուսակը լինի ուսին, ձեռքերը ազատ լինեն, որ ընկելիս հնարավոր լինի պաշտպանվել: Նախընտրելի չեն բարակ և բարձր կրունկները, բարակ ներբանները: Ներբանը պետք է լինի խորդուբորդ, որ չսահի»,-խորհուրդ տվեց բժիշկը:
Ռուբեն Գալստյանի խոսքով՝ փողոցում գրանցված կոտրվածքները բոլոր կոտրվածքների մեջ երկրորդ տեղում են, առաջին տեղում են կենցաղային պայմաններում առաջացած կոտրվածքները, երրորդ՝ արտադրական, հետո սպորտային, ճանապարհատրանսպորտային և այլն:
ՙԱշխարհում կոտրվածքների պատճառով գրանցվող մահացությունները կազմում են 10%, Հայաստանում այն չի անցնում 8.5%-ը: Պետք է նշել, որ կոտրվածքներից մահերի թիվը կրճատվել է ընդհանուր առմամբ, քանի որ մարդիկ հիմա ավելի հաճախ են դիմում բժշկի, քան դա փորձում լուծել տնային պայմաններում»,-եզրափակեց մասնագետը: