Բավ է պառակտվել
22-04-2015 15:12

Ռուսաստանցի զինվորները արյուն հանձնեցին հայ հիվանդների համար

Դոնորի ազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում տեղակայաված ռուսաստանյան ռազմաբազայի ավելի քան 300 զինծառայող, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները կամավոր կերպով արյուն հանձնեցին Հայաստանի բուժձեռնարկությունների համար: Այդ մասին հայտնում է Հարավարևելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Այդ ամենամյա բարեգործական ակցիան տեղի է ունենում արդեն հինգերորդ անգամ: Նախորդ տարիներին Հարավարևելյան ռազմական շրջանի զինծառայողները ընդհանուր առմամբ շուրջ 500 լիտր արյուն են հանձնել: Այս տարի հիվանդներին նախատեսվում է փոխանցել ևս 100 լիտր դոնորների արյուն: Ակցիայի ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 20-24-ը է Հարավարևելյան ռազմական շրջանի թիվ 1602 ռազմական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետները արյունը վերցնում են Գյումրիի ռազմաբազայի տարածքում: Յուրաքանչյուր զինծառայող միջինը կհանձնի շուրջ 200 մլ արյուն, իսկ փորձառու դոնորները՝ 350-400 մլ արյուն: Արյան ստուգումներից հետո այն կտեղափոխվի Հայաստանի բուժհաստատությունները ծանր վիրահատման ենթարկված, հեմոֆիլիայից տառապող, ինչպես նաև արյան մեծ կորուստ ունեցող հիվանդների համար: «Հոսպիտալում կան արյան խումբը, ռեզուսը, ինչպես նաև վարակների առկայությունը ստուգող բոլոր սարքավորումները և հնարավորությունները: Դոնորներից շատերը իրենց ինքնազգացողությունում որևէ փոփոխություններ չեն զգում: Սակայն գրեթե յուրաքանչյուրը դրական զգացմունքներ է ունենում՝ գիտակցելով, որ բարի գործ է կատարել, օգնել է փրկել ինչ-որ մեկի կյանքը», - նշել է զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ֆելիքս Գորլովը: