Բավ է պառակտվել
10-02-2015 11:13

ՌԴ-ում հարբուխի պատճառով փակվում են դպրոցները և մանկապարտեզները

Ռուսաստանում ավելանում է հակահարբուխային կարանտինի պատճառով փակվող դպրոցների և մանկապարտեզների թիվը: Այդ մասին երեքշաբթի՝ փետրվարի 10-ին, հայտնել է ՌԴ գլխավոր համաճարակաբան Աննա Պոպովան: Նրա խոսքով՝ հայտարարված կարանտինի շրջանակում փակվել է 57 շրջանում գործող 1627 դպրոց: Գրիպի տարածման հետևանքով չի գործում 212 մանկապարտեզ: «Սրանք անհրաժեշտ միջոցառումներ են, որպեսզի նվազեցնենք հիվանդացության մակարդակն ու երեխաներին պաշտպանենք վարակից: Երեխաների շրջանում հիվանդությունն առավել շատ տարածված է դպրոցականների մոտ»,-ասել է ՌԴ գլխավոր համաճարակաբանը: Վերջին շաբաթվա տվյալներն ամփոփելով, կարելի է ասել համաճարակ է սկսվում 29 շրջաններում՝ Վոլգոգրադ, Չելյաբինսկ, Պերմ, Ալթայ, Յակուտիա, Հյուսիսային Օսեթիա և այլն: Հիվանդացության բարձր մակարդակ է գրանցվել նաև 10 քաղաքներում՝ Կալուգա, Վոլգոգրադ, Տոմսկ, Իրկուտսկ, Խաբարովսկ և այլն: Սանիտարական ծառայությունների տվյալներով, Ռուսաստանում գրիպով և շնչառական ուղիների սուր հիվանդությամբ վարակված է 30 մլն մարդ: