Բավ է պառակտվել
30-01-2015 13:55

ՌԴ-ն մատակարարել է Հայաստանին ուռուցքաբանական ախտորոշման առաջին սարքավորումը

«Ռոսատոմ» պետկորպորացիայի «Իզոտոպ» տարածքային միավորումը մատակարարել է Հայաստանին տեխնեցի-99-ի առաջին գեներատորը՝ ռադիոակտիվ իզոտոպ, որը գործածվում է ուռուցքաբանական և սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար, հաղորդում է միավորման մամլո ծառայությունը: Տեխնեցի-99 կարճ կյանք ունեցող իզոտոպ է, որի օգնությամբ աշխարհում տարեկան անցկացվում է մինչ 30 միլիոն ախտորոշող գործողություն: Հայաստան մատակարարված սարքավորումը ստեղծվել է Կարպովի անվան ֆիզիկոքիմիական գիտական ինստիտուտում: Մամլո ծառայությունը նշում է, որ «Իզոտոպ» միավորման և Առողջապահության նախարարության ՓԲԸ «Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի միջև 2015 թվականիննախատեսվում է ամսեկան մատակարարել այս կենտրոնը տեխնեցի-99 գեներատորներ և դրանց կից աշխտորոշող սարքավորումներ: ««Իզոտոպ» ձեռնարկության հետագա ծրագրերից է մատակարարման ծավալի ավելացումը, ինչպես նաև միջուկային բժշկության ոլորտում հայկական կլինիկաների հետ համագործակցության լայնացումը», — աասվում է հաղորդագրության մեջ: «Իզոտոպ» տարածքային միավորումը աշխատում է իզոտոպային արտադրանքի, ռադիացիոն տեխնիկայի, բժշկական սարքավորման և ընդհանուր նշանակության սարքավորման շուկաներում: Ձեռնարկության գործընկեր-գնորդների ցուցակում ներառված է 30 երկրներում գտնվող ավելի քան 100 արտասահմանյան ընկերություն և իզոտոպային արտադրանքի ներքին շուկայի ավելի քան 600 կազմակերպություն-գնորդ: