Բավ է պառակտվել
24-02-2015 10:29

Կանոնավոր սեքսը կանխում է գենետիկ մուտացիաները

Մոնրեալի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կանոնավոր սեռական հարաբերությունները ընդունակ են կանխել սերունդների մոտ գենետիկ մուտացիաների հավանականությունը: Մասնավորապես կանադացի գիտնականները գտնում են, որ սեռական ակտի ժամանակ տեղի է ունենում կողակիցների խրոմոսոմների վերախմբավորում, իսկ գեների փոխանակումը կանխում է մի շարք հիվանդությունների զարգացումը: Բանն այն է, որ ժառանգական հիվանդությունների հետ կապ ունեցող մուտացիաները գտնվում են գենոմի որոշակի մասերում, որոնցում և կուտակվում են առողջության համար վտանգավոր մուտացիաները: Իսկ սեռական ակտի արդյունքում այդ մուտացիաները դուրս են նետվում օրգանիզմից: Ահա թե ինչու գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ սեքսով զբաղվել: Բացի այդ մասնագետները պնդում են, որ տվյալ եղանակով ժառանգական հիվանդությունները կարելի է հաղթել ոչ միայն առանձին ընտանիքներում, այլ նաև ողջ աշխարհում: