Բավ է պառակտվել
05-06-2015 08:57

Տեխասում մազածածկույթվ գանգի փոխպատվաստում են արել

ԱՄՆ Տեխաս նահանգում բժիշկները մի մարդու մեկ այլ մարդուց վերցված գանգի մեծ մասի ու մազածածկույթի փոխպատվաստում են արել: 55-ամյա Ջիմ Բոյզենի գլխին` քաղցկեղից բուժվելուց հետո մեծ բաց վերք էր մնացել: Վիրահատությունից հետո նա պատմել է, որ զարմացած է, թե ինչպես հաջող են բժիշկներն իր համար գանգ ընտրել և կատակել է, որ իր գլխին երբեք այնքան մազ չի եղել, որքան հիմա: Մինչև հիմա նման հիվանդներին բուժելու համար կիրառում էին արհեստական իմպլանտներ կամ պարզ գանգոսկրեր: Սա առաջին վիրահատությունն է, երբ փոխպատվաստվել է դոնորի գանգի մեծ մասը՝ մազածածկույթի հետ: Ջիմ Բոյզենը Հյուսթոնի հիվանդանոցում երկու շաբաթ է անցկացրել: